Հարձակվող Մոհամեդ Սալահի ապագան մնում է անորոշ: Հնարավոր է, որ այս ամառ նա հեռանա «Լիվերպուլից»։
Այս դեպքում մերսիսայդցիները կփորձեն պայմանագիր կնքել «Ռեալ Սոսյեդադի» ներկայացուցչի հետ։
Մերսիսայդցիները հետաքրքրված են Տակեֆուսա Կուբոյով, հայտնում է TEAMtalk-ը:
Transfermarkt-ը Կուբոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։ Ճապոնացին գործող պայմանագիր ունի «Ռեալ Սոսյեդադի» հետ, որը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։