Հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ստիպված կլինի զգալի կրճատել աշխատավարձը «Աստոն Վիլայում» մնալու համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրով հարձակվողը ներկայումս ստանում է ամսական 1,4 միլիոն եվրո։
Ըստ Football Insider-ի՝ բիրմինգհեմյան ակումբը չունի նույն ֆինանսական հնարավորությունները, ինչ մանկունիանցիները, սակայն Ռեշֆորդին կարող են երկարաժամկետ պայմանագիր առաջարկել:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ ակումբներն արդեն պայմանավորվել են միմյանց միջև, որ մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստը վերջնականապես կտեղափոխվի «Աստոն Վիլա» 47,6 միլիոն եվրոյի դիմաց։