«Կոմոյի» վինգեր Ասանե Դիաոն հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ ակումբների դիտակետում:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը», հաղորդում է CaughtOffside-ը։
Transfermarkt-ի տվյալներով՝ Ասանե Դիաոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
Հունվարին «Բետիսից» տեղափոխվելուց հետո սենեգալցին Սեսկ Ֆաբրեգասի թիմի կազմում անցկացրած 12 խաղում հանդիպմանը հինգ գոլ է գրանցել: