«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է հարցին՝ արդյո՞ք հնարավոր է այս մրցաշրջանի ավարտին նվաճել երեք տիտղոս՝ Իսպանիայի առաջնությունում, երկրի գավաթում և Չեմպիոնների լիգայում:
«Մենք կարող ենք երազել, բայց պետք է կենտրոնանանք մեր նպատակների վրա։ Վերադառնում ենք տուն, հանգստանում ենք, հետո անցնում ենք մարզումներին ու վերականգնմանը։ Հաջորդ մրցակիցը «Բետիսն» է։ Առջևում բարդ շաբաթներ են, բայց մենք ֆանտաստիկ թիմ ունենք։ Ակումբը և երկրպագուները կարող են հպարտանալ մեզնով»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում իսպանական Marca առցանց պարբերականը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի եզրափակչում կմրցեն «Ռեալն» ու «Բարսելոնան»։