Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է RM Confidencial-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն հանդիպում է նշանակել կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու խաղացողի հնարավոր տրանսֆերը այս ամառ։ Նշվում է, որ ինքը՝ ֆուտբոլիստը, ուրախ կլիներ հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել Իսպանիա։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «ազնվականների» կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Արգենտինացու գործող պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2032 թվականը։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։