«Լիվերպուլի» 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահը մոտ է անգլիական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Ըստ աղբյուրի՝ Մոհամեդ Սալահը շատ մոտ է «Լիվերպուլի» հետ երկու տարվա պայմանագիր կնքելուն։
Աշխատավարձի մասին տեղեկություններ չկան, սակայն ենթադրվում է, որ մերսիսայդցիները ստիպված կլինեն զիջումների գնալ և բավարարել ֆուտբոլիստի պահանջները։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 32 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։