«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեք Գրիլիշը Իսպանիայի առաջնությունում կարիերան շարունակելու տարբերակ ունի:
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է 29-ամյա կիսապաշտպանի ծառայություններով։
Նոր ակումբում Գրիլիշը կարող է վերամիավորվել իր նախկին թիմակցի՝ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ, ում հետ նա հանդես է եկել «քաղաքաբնակների» կազմում։ Գրիլիշի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո: