«Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» հետաքրքրություն են ցուցաբերում Թուրինի «Յուվենտուսի» 28-ամյա դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան դժգոհ է դարպասապահներ Ռոբերտ Սանչեսի ու Ֆիլիպ Յորգենսենի խաղից։ Իր հերթին Խոսեպ Գվարդիոլան, որը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին», փոխարինող է փնտրում 31-ամյա Էդերսոնին։ Ընդգծվում է, որ Միլինկովիչ-Սավիչի պայմանագրում կետ կա պայմանագրի վաղաժամկետ խզման վերաբերյալ՝ 20 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ 10 անգամ անառիկ պահելով դարպասը։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո: