Give Me Sport պորտալի վերլուծաբանները թարմացրել են 2025 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշային աղյուսակը։
«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչից դուրս մնալուց հետո կորցրել է առաջատարությունը։
Այժմ առաջատարը Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է։ Երկրորդ տեղում «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան է, իսկ Սալահը ներկայումս եզրափակում է լավագույն եռյակը։
Վարկանիշում չորրորդն է Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա իսպանացի հարձակվող Լամինե Յամալը։