«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter), գերմանացի դարպասապահը վնասվածքից հետո առաջին անգամ է սկսել մարզվել հիմնական թիմի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Տեր Շտեգենը մարզման առաջին հատվածն անցկացրել է թիմակիցների հետ, որից հետո մարզվել է անհատական ծրագրով։ Մոտ ժամանակներս սպասվում է կատալոնացիների հիմնական դարպասապահի վերադարձը, սակայն վնասվածքից լիովին ապաքինվելու համար դեռ ժամանակ կպահանջվի։
Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը վնասվածք էր ստացել Լա լիգայի 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (5:1): Դարպասապահի մոտ ախտորոշվել է ծնկի գլխարկի պատռվածք։