«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան նշել է, թե ում է համարում թիմի ամենակարևոր խաղացողը։
«Պեդրին շատ գոլային փոխանցումներ և գոլեր չունի, բայց ես նրան համարում եմ մեր ամենակարևոր խաղացողը, թիմի սիրտը»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին «կապտանռնագույնների» կազմում անցկացրած 44 խաղում խփել է 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: