«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ իր թիմի խաղաոճի համեմատությունների մասին։
«Մենք լավ ենք խաղում, բայց չեմ կարծում, որ պետք է մեզ համեմատել նրանց հետ։ «Ռեալը» ֆանտաստիկ թիմ է, և նրա մարզիչը լավագույններից ու ամենահաջողակներից մեկն է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Cope-ը։
Նշենք, որ կատալոնական ակումբը իր հաջորդ հանդիպումը կանցկացնի վաղը՝ ապրիլի 2-ին, Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 4։4 հաշվով։