«Բրյունեի» դարպասապահ Յան դե Բուրը ստացել է չորս տուփ ձու՝ որպես հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակ։
Նորվեգական ակումբն առաջնության 1-ին տուրում հաղթել է «Բոդո-Գլիմտին»:
Իր նոր ակումբի կազմում իր դեբյուտային հանդիպմանը դարպասապահը երեք սեյվ կատարեց և հանդիպման 55-րդ րոպեին հետ մղեց 11 մետրանոցը։
«Յան դե Բուրը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ և տուն է գնացել լավագույն ֆուտբոլիստի մրցանակով՝ 4 տուփ ձու», — ասված է ակումբի գրառման մեջ։