«Լիվերպուլի» կիսապաշտպան Ուատարու Էնդոն կարող է լքել ակումը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ակումբը պատրաստ է դիտարկել ճապոնացու տրանսֆերի վերաբերյալ առաջարկները:
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն տվել է Էնդոյի հեռանալու թույլտվությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմի գլխավոր մարզիչը՝ Արնե Սլոտը ցանկանում էր, որ ֆուտբոլիստը մնա թիմում։
Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։