Իսպանական «Լեւանտեի» և Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Գիորգի Կոչորաշվիլին պաշտոնապես դարձել է Պորտուգալիայի առաջնության գրանդ ակումբներից մեկի՝ «Սպորտինգի» ֆուտբոլիստը։
«Լևանտեի» հաղորդագրության համաձայն՝ տրանսֆերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև։
Խոսքը գնում է շուրջ 7,5 միլիոն եվրոյի մասին:
Վրացի ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր և թիմին կմիանա ամռանը։