Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել առաջնությունը, հայտնում է Sport Sky-ը։
Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է MLS-ի ակումբներից մեկը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյունխենցիները որոշել են չերկարաձգել պայմանագիրը փորձառու ֆուտբոլիստի հետ։
Թոմասը 2024/2025 մրցաշրջանում մյունխենյան թիմի կազմում անցկացրել է 34 հանդիպում։