«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին գնահատել է «Ոսկե գնդակը» ստանալու իր հնարավորությունները։
«Ոսկե գնդակը» մի բան է, որն ինձանից շատ հեռու է։ Իհարկե, կան բացառություններ, ինչպիսին Ռոդրին է, բայց մրցանակը սովորաբար ստանում են այն խաղացողները, որոնք լավ գոլային վիճակագրություն ունեն։ Ես կնախընտրեի, որ «Ոսկե գնդակը» ստանար Լամին Յամալը կամ Ռաֆինյան, քանի որ նրանք լավ վիճակագրություն ունեն ու տարբերություն են ստեղծում։ Ես երջանիկ կլինեմ, եթե տիտղոսներ նվաճենք»,- ասել է Պեդրին TV3-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։