«Բարսելոնան» երկար ժամանակ հետաքրքրված էր «Լիվերպուլի» կոլումբացի հարձակվող Լուիս Դիասի ձեռքբերմամբ, սակայն կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կանաչ լույս չի վառել գործարքը ավարտին հասցնելու համար։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» և «Լիվերպուլի» միջև բանակցությունները առաջադեմ փուլում էին, և 28-ամյա կոլումբացին պատրաստ էր միանալ կապտանռնագույններին։
Սակայն Ֆլիկը ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ խաղացողի տարիքի պատճառով հետաքրքրված չէ Լուիս Դիասի տրանսֆերով։ Գերմանացի մարզիչը ցանկանում է թիմում տեսնել նոր ձախ եզրային հարձակվողի, բայց դա պետք է լինի ավելի երիտասարդ խաղացող։
Դիասի պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի համար առաջնահերթություն էր «Բարսելոնա» տեղափոխությունը, սակայն այժմ նա և ակումբը պետք է այլ տարբերակներ փնտրեն։
Ընթացիկ մրցաշրջանում Դիասը մերսիսայդցիների կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։