«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան կարող է բաց թողնել Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք պատասխան հանդիպումը։ Այս մասին հայտնում է լրագրող Ադրիա Ալբեցը։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը ոչ միայն մկանային անհարմարություն է զգում, այլև մկանային ծանր լարվածություն ունի, ինչի պատճառով կարող է բաց թողնել կապտանռնագույնների առաջիկա հանդիպումը։
Նշենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը՝ «Ատլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա», կկայանա չորեքշաբթի՝ ապրիլի 2-ին, Երևանի ժամանակով 23:30-ին։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 4:4 հաշվով։