Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է դառնալ պատմության լավագույն խաղացողը։
«Դժվար կլինի հասնել դրան, բայց նա կարող է «Ռեալում» հասնել այն ամենին, ինչին հասավ Ռոնալդուն։ Նա ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա համար։ Այդ դեպքում նա կդառնա Կրիշտիանուի պես լեգենդ»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Diario AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 44 հանդիպման, դարձել 32 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։