Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ֆուտբոլիստներին մեծ բոնուսներ է խոստացել 2024/25 մրցաշրջանի հաղթական ավարտի դեպքում։
Եթե թիմը հաղթի վեց մրցաշարերում, խաղացողներին կվճարվի ընդհանուր առմամբ 80 միլիոն եվրո՝ առանց հարկերի։ Այս մրցաշրջանում «արքայական» ակումբն արդեն նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը, ինչպես նաև շարունակում է պայքարել Չեմպիոնների լիգայում, Լա Լիգայում և Իսպանիայի գավաթում։ Բացի այդ, «սերուցքայինները» հունիսին կմասնակցի Աշխարհի ակումբային առաջնությանը։
Անցած մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» խաղացողների ընդհանուր բոնուսները կազմել են 40 միլիոն եվրո՝ առանց հարկերի, այդ թվում՝ 900 հազար եվրո յուրաքանչյուր խաղացողին՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։