Այսուհետ «Նոան» իր տնային բոլոր հանդիպումները կանցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հաջորդ հանդիպումը «Նոան» Աբովյանում կանցկացնի ապրիլի 2-ին՝ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի խաղում ընդունելով «Գանձասարին»: ՀՊԼ 25-րդ տուրում էլ «Նոան» ապրիլի 6-ին սեփական հարկի տակ կընդունի «Վեստ Արմենիային»: