Գերմանացի հայտնի մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է վերսկսել իր մարզչական աշխատանքը։
Ինչպես տեղեկացնում է TBR Football-ը, գերմանացի մասնագետը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Արքայական ակումբում Կլոպը համարվում է Կառլո Անչելոտիի իդեալական հետնորդը, քանի որ գերմանացի մարզիչը գիտի ինչպես աշխատել աստղերի հետ և գիտի՝ ինչպես զարգացնել երիտասարդներին:
Կլոպը չի շտապում վերադառնալ աշխատանքի, բայց ենթադրվում է, որ Մադրիդի «Ռեալի» առաջարկը կփոխի նրա միտքը:
Կլոպը «Լիվերպուլում» աշխատել է 2015-ից 2024 թվականներին: Հիշեցնենք, որ Կլոպը «Լիվերպուլի» հետ հաղթել է Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան:
2025 թվականի հունվարի 1-ից հանդիսանում է «Ռեդ Բուլի» ֆուտբոլի գլոբալ ղեկավարը: