Ավարտվել է Մայամիի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որտեղ աշխարհի 54-րդ թենիսիստ, չեխ Յակուբ Մենշիկը մրցել է աշխարհի հինգերորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ։ Հանդիպումն ավարտվել է 19-ամյա չեխի հաղթանակով՝ 7:6 (7:4), 7:6 (7:4) հաշվով։
Խաղը տևել է 2 ժամ 3 րոպե:
Վճռորոշ խաղում հաղթելուց հետո Մենշիկը գցել է ռակետը և ուրախությունից ընկել կորտին, ինչից հետո նա ոտքի է կանգնել և գրկել Ջոկովիչին:
19-մյա չեխ թենիսիստը կարիերայում առաջին անգամ է մենախաղում տիտղոս նվաճել: Նա նաև դարձել է ամենացածր վարկանիշ ունեցող առաջին խաղացողը, որը նվաճել է մենախաղի տիտղոսը Miami Open-ում։
Հիշեցնենք, որ Մայամիում կայացած մրցաշարն անցկացվել է մարտի 19-30-ը: Անցյալ տարվա Miami Open-ի հաղթող է ճանաչվել իտալացի Յաննիկ Սիները: