Հանսի Ֆլիկը խոսել է Լա լիգայի 29-րդ տուրում «Ժիրոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4-1).
«Մենք երեք միավոր վաստակեցին, և դա ամենակարևորն է: Սա այն է, ինչ ինձ ամենաշատը դուր եկավ: Եվ նաև այն էներգիան, որը ցույց տվեցինք ընդմիջումից հետո:
Լևանդովսկին շատ կարևոր է թիմի համար: Նա գոլեր է խփում և առանցքային դեր ունի այս մրցաշրջանում: Ես նաև շատ ուրախ եմ Ֆերան Տորեսի և նրա գոլի համար:
«Ժիրոնան» լավ թիմ է, որը գիտի, թե ինչպես պահել գնդակը: Մենք փոխարինումներ կատարեցինք, քանի որ հոգնած ֆուտբոլիստներ ունեինք: Մրցաշրջանի այս պահին դա տրամաբանական է»,- մեջբերում է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչին Marca-ն։