Մադրիդցիները Լա լիգայի 29-րդ տուրում 3-2 հաշվով հաղթել են «Լեգանեսին»: Նախկին մրցավար Ֆերնանդեսը կարծում է, որ խաղում մադրիդցիների օգտին սխալմամբ է 11-մետրանոց նշանակվել:
Հանդիպման 31-րդ րոպեին մրցավար Պաբլո Ֆուերտեսը 11-մետրանոց է նշանակել դաշտի տերերի օգտին։ Արդա Գյուլերը եզրից կատարած փոխանցումից հետո ներխուժել է տուգանային հրապարակ, Օսկար Ռոդրիգեսը չի հասցրել կասեցնել գնդակը և թիկունքից սահանկում է կատարել, ինչի հետևանքով Գյուլերն ընկել է: VAR-ը չի միջամտել դրվագին։ Գլխավոր մրցավարը 11-մետրանոց է նշանակել, որը Կիլիան Մբապեն անվրեպ է իրացրել և բացել է խաղի հաշիվը:
«Թուրքն ինքն ընկավ և խաբեց մրցավարին: VAR-ի կողմից միջամտության անբացատրելի բացակայություն: VAR-ը պետք է կանգնեցի խաբեբաներին»,- գրել է նախկին մրցավար Պավել Ֆերնանդեշը:
50-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմը, փորձելով հետ պահել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Դիեգո Գարսիային դարպասապահի դեմ մեն մենակ դուրս գալուց, ձեռքը դրել է մրցակցի ուսին, երբ նա հարված է կատարել։ Իսպանացին ընկել է, իսկ մրցավարը 11 մետրանոց չնշանակեց.
«Բելինգհեմը պարզապես ձեռքը դրեց Դիեգո Գարսիայի ուսին, և նա ընկավ: Դա 11 մետրանոց չէ»,- ասել է Ֆերնանդեսը: