Այսօր՝ մարտի 30-ին, «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում կհանդիպի «Ժիրոնայի» հետ։ Խաղը կկայանա Կատալոնիայի մայրաքաղաքում՝ Olympic Lluís Companys մարզադաշտում։
Լրագրող Տոմաշ Անդրեուի տեղեկություններով՝ «Ժիրոնան» «Բարսելոնային» վճարել է 300 հազար եվրո, որպեսզի վերջինս կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուին թույլ տա մասնակցե խաղին:
Իսպանացի հենակետային կիսապաշտպանը 2024 թվականի օգոստոսից վարձավճարով խաղում է «Ժիրոնայում», «Բարսելոնայից», վարձակալության պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։ Աղբյուրի տեղեկություններով՝ նշված գումարը «Բլաուգրանային» վճարել է «Ժիրոնան», որպեսզի ֆուտբոլիստը կարողանա մասնակցել այն թիմի հետ հանդիպմանը, որին պատկանում է։