Ըստ El Nacional-ի՝ Լամին Յամալն ու Գավին ակտիվորեն առաջ են մղում Նիկո Ուիլյամսի՝ «Բարսելոնա» տեղափոխելու գաղափարը։
Երկու ֆուտբոլիստներն էլ կոչ են անում ակումբի նախագահ Ժոան Լապորտային անել հնարավոր ամեն ինչ գործարքն իրականացնելու համար: Կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նույնպես դրական է գնահատում «Ատլետիկի» 22-ամյա վինգերի հնարավոր տեղափոխությունը։
Նա կարծում է, որ Ուիլյամսը կավելացնի ուղղահայացություն և խորություն հարձակման մեջ և կլրացնի Յամալին հակառակ եզրում՝ ապահովելով հավասարակշռություն, որը երբեմն բացակայում էր ողջ մրցաշրջանի ընթացքում:
«Բարսելոնայի» գլխավոր խնդիրը մնում է Ուիլյամսի հրաժարագինը` 58 միլիոն եվրո:
Ղեկավարությունը գործարքն իրականացնելու տարբեր տարբերակներ է դիտարկում՝ սկսած խաղացողների ներգրավումից մինչև գումարը մի քանի փուլով վճարելը՝ ֆինանսական բեռը նվազեցնելու համար։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 37 խաղում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: