Երեկ՝ մարտի 28-ին, Կատալոնիայի Գերագույն դատարանն արդարացրել էր «Բարսելոնայի» և Բրազիլիայի ընտրանու նախկին պաշտպան Դանի Ալվեսին բռնաբարության գործով՝ ապացույցների պակասի պատճառով։
Ալվեսին մեղադրող աղջկա փաստաբանը հայտնել է, որ բողոքարկելու է որոշումը Իսպանիայի Գերագույն դատարանում, հաղորդում է CNN Brazil-ը։
«Սա հետքայլ է սեռական բռնության դեմ պայքարում՝ ինչպես իրավական, այնպես էլ սոցիալական առումով։ Մեր հաճախորդը շատ հիասթափված է, վշտացած և զգում է, թե նորից հայտնվել է այն զուգարանում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը», – ասել է Էստեր Գարսիան։
Նրա խոսքով՝ արդարացման որոշումը կարող է նվազեցնել սեռական բռնության դեպքերի մասին հաղորդող կանանց թիվը։ Գարսիան նշել է, որ բողոքարկման գործընթացը կարող է տևել մոտ մեկ տարի։