Մոլդովայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Շերիֆը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Պետրոկուբի» հետ։
«Շերիֆի» կազմում միակ գոլը հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը՝ բացելով գոլերի քանակը մոլդովական Սուպերլիգայում։
Այս խաղից հետո «Շերիֆը» վաստակեց 36 միավոր և շարունակեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Պետրոկուբը» 23 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
Մոլդովայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ ստորև․