«Մանչեսթեր Սիթին» երկար ժամանակ ցանկանում էր ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին։ Սակայն «քաղաքայինները» տեղեկացան, որ անգլիացին մտադիր չէ լքել մադրիդյան ակումբը։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ դրանից հետո Անգլիայի գործող չեմպիոնները հրաժարվեցին Բելինգհեմի տրանսֆերից և ուշադրությունը սևեռեցին Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի վրա։
Նշվում է, որ մանչեսթերյան գրանդը պատրաստվում է 150 միլիոն եվրո առաջարկել Վիրցի տրանսֆերի համար։ Գերմանացու հնարավոր տեղափոխությունը կարող է դառնալ ամենաթանկը ակումբի պատմության մեջ։
Ֆլորիան Վիրցի գործող պայմանագրի ժամկետը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը «դեղագործների» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։