Ամերիկացի 40-ամյա բասկետբոլիստ և Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառակի չեմպիոն Լեբրոն Ջեյմսը, ով հանդես է գալիս «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում, կատակել է է լրագրող Մայքլ Թրեյդելիի հասցեին։
Վերջինս ասուլիսին եկել էր «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի բաճկոնով։
«Ի դեպ, քո բաճկոնը տհաճ է»,- ասել է Լեբրոնը Թրեյդելին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, և նրանք երկուսն էլ ծիծաղել են։
Նշենք, որ Լեբրոն Ջեյմսը «Լիվերպուլի» երկրպագու է և ակումբի բաժնետեր։