Կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» ազատ գործակալի կարգավիճակով։
Բելգիացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել եվրոպական բազմաթիվ ակումբներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի առաջնության և MLS-ի ներկայացուցիչներ։
Ինչպես հայտնում է TyC Sports-ը, Դե Բրույնեն Հարավային Ամերիկայից ևս առաջարկ ունի՝ «Ռիվեր Փլեյթից»։
Դեռ հայտնի չէ, թե ինքը՝ կիսապաշտպանը, որքանով է հետաքրքրված Արգենտինա տեղափոխվելու տարբերակով: