«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն քննադատել է այն կազմակերպություններին, ովքեր պատասխանատու են Լա լիգայի 27-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղը հետաձգելուց հետո (3-0) խաղացանկը կազմելու համար:
«Ես վրդովված եմ [խաղի] ամսաթվից, դա նորմալ չէ: Մենք բազմիցս խոսել ենք օրացույցի և այն մասին, որ շատ հանդիպումներ կան: Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր դա չեն հասկանում: Ես բախտավոր եմ, որ ապրում եմ նման կիրք ֆուտբոլի նկատմամբ, բայց սա անհարգալից է ոչ միայն ակումբի նկատմամբ:
Խոսքս նաև «Օսասունայի» մասին է, որի ֆուտբոլիստները խաղում էին ազգային հավաքականում, ինչպես Բուդիմիրը, որի դեմ խաղացի և ով ժամանակ չուներ հանգստանալու։ Կարևոր չէ, թե որ ակումբի մասին է խոսքը՝ «Օսասունայի՞», «Բարսելոնայի՞», թե՞ «Ռեալի», դա անհարգալից վերաբերմունք է խաղացողների նկատմամբ։ Մենք մեքենա չենք, լավ խաղալու համար մեզ հանգիստ է պետք։ Բոլոր կազմակերպությունները, ոչ միայն Լա Լիգան, պետք է դա հասկանան»,- ասել է Կունդեն խաղից հետո։