Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն արձագանքել է Իգոր Տուդորի՝ «Ծեր սինյորայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակմանը։
«Ուրախ եմ, որ Տուդորի երազանքն իրականացավ, և նա դարձավ «Յուվենտուսի» մարզիչը:
Մոտայի հրաժարակա՞նը: Զգացողություն կար, որ ինչ-որ բան այն չէ թիմի հետ:
Այդպիսի բաներ տեղի են ունենում ֆուտբոլում»,- Ջանլուիջիի խոսքերն է փոխանցում ինսայդեր Նիկոլո Սկիրան: