«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Օսասունայի» դեմ հաղթական խաղից հետո (3:0) կիսվել է թիմի կիսապաշտպան Պեդրիի մասին իր կարծիքով։
«Ես արդեն ասել եմ, որ Պեդրիին համարում եմ համաշխարհային ֆուտբոլի լավագույն կիսապաշտպանը։ Հաճելի է դիտել նրա խաղը։ Նա հիանալի ֆուտբոլիստ է»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա իսպանացին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։