Ֆրանսիական ՊՍԺ-ի սեփականատեր և նախագահ Նասեր ալ-Խելաիֆին շատ բարձր նպատակ է հետապնդում:
Նախ, նա պատրաստ է ևս մեկ ակումբ գնել, այս մասին մենք արդեն հայտնել ենք։
Նա նաև պատրաստվում է մոտ ապագայում դառնալ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ ՖԻՖԱ-ի նախագահ։ Ինչպես նշում է RMC Sport-ը, նա մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2027 թվականի հաջորդ ընտրություններում, իսկ մինչ այդ դրա համար անհրաժեշտ հող նախապատրաստել։
«Ես դա լսել եմ շատ ազդեցիկ մարդկանցից, այդ թվում՝ Կատարից: Նրանց տեղեկացվածությունը չի կարելի անտեսել»,- գրել է հրատարակության լրագրողը:
ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահը իտալացի Ջանի Ինֆանտինոն է: