Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը հոլովակ է հրապարակել, որտեղ թիմի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը անցկացնում է լեզուների իմացության փոքրիկ դաս։
36-ամյա կիսապաշտպանը իտալերենով նշված բառերը թարգմանում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «ներաձուրիների» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։