Մադրիդի «Ռեալի» չորս ֆուտբոլիստները կարող են կարգապահական տույժերի ենթարկվել։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Սերուցքայինների» խաղացողներ մեղադրվել են մարտի 12-ին Չեմպիոնների լիգայի խաղարկության «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղի ժամանակ (1:0) անպարկեշտ պահվածքի համար։
Նրանց թվում են՝ Կիլիան Մբապպեն, Վինիսիուս Ժունիորը, Անտոնիո Ռյուդիգերը և Դանի Սեբալյոսը։
Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորը «Ատլետիկոյի» դեմ խաղի վերջնամասում ժեստերով ցույց է տվել հակառակորդի երկրպագուներին, որ «Ռեալը» 15 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ «Ատլետիկոն»՝ 0։