Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է պարգևատրել թիմի բոլոր ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ յուրաքանչյուր խաղացող 250 հազար եվրո է ստացել Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ դուրս գալու համար։
Մրցաշարի քառորդ եզրափակիչում Կառլո Անչելոտիի թիմը կհանդիպի Լոնդոնի «Արսենալին»։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին, իսկ պատասխան խաղը նախատեսված է ապրիլի 16-ին։