Հայաստանի Պրեմիեր-լիգայի 24-րդ տուրում ԲԿՄԱ-ն այսօր Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Վեստ Արմենիային» և երեք անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման հաշիվը բացել է 20-ամյա հարձակվող Միսակ Հակոբյանը՝ 34-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:
57-րդ րոպեին «Վեստ Արմենիայի» հարձակվող Սուլեյման Իդրիսն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից: 59-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկել է Դավիթ Հակոբյանը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը, իսկ 62-րդ րոպեին Նարեկ Հովհաննիսյանը հաշիվը դարձրել է խոշոր՝ Միսակ Հակոբյանի փոխանցումից հետո երրորդ գոլն ուղարկելով հյուրերի դարպասը:
Նշենք՝ ԲԿՄԱ-ն ևս խաղն ավարտել է 10 հոգով: 74-րդ րոպեին Էդիկ Հակոբյանը հեռացվել է խաղադաշտից և իր թիմին թողել 10 հոգով:
Այս հանդիպումից հետո ԲԿՄԱ 25 միավորով ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Վեստ Արմենիան» 20 միավորով 8-րդ տեղում է: