Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը հաստատել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ներկայացուցիչների հետ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել 2025 թվականի ձմռանը:
«Մենք մեր հետաքրքրությունն ենք հայտնել»,- ՊՍԺ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Eurohoops-ը։
Հաղորդվում է, որ կատարցիներին առաջարկվել են տարբեր տարբերակներ, ներառյալ փարիզյան ներկայիս թիմի ուղղակի գնումը կամ ՊՍԺ-ից առանձին նոր թիմի ստեղծումը` համագործակցելով այլ շահագրգիռ կողմերի հետ:
Առաջիկա ժամերին զգալի առաջընթաց է սպասվում մայրցամաքում տեղ գրավելու NBA-ի ծրագրի վերաբերյալ: Այսօր նախատեսված է Կառավարիչների խորհրդի մամուլի ասուլիսը, որին ներկա կլինի լիգայի հանձնակատար Ադամ Սիլվերը: