Արգենտինայի և «Աստոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը հրել է «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Ռաֆինյային, երբ խաղացողը շարժվում էր դեպի հանդերձարան 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 14-րդ հանդիպման ավարտից հետո, որն ավարտվել է «ալբիսելեստեի» ջախջախիչ հաղթանակով՝ 4:1:
Եզրափակիչ սուլիչից հետո Մարտինեսը վազել է դեպի բրազիլացին և հրել նրան, ինչի հետևանքով Ռաֆինյան ցնցվել է: «Բլաուգրանայի» եզրային հարձակվողն իր դժգոհությունն է հայտնել դարպասապահի խաղընկեր Լեանդրո Պարեդեսից։ Դրանից հետո խաղացողների միջև թեթև քաշքշուկ է սկսվել։
Նշենք, որ երկրորդ խաղակեսում Ռաֆինյան Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոյի հետ պայքարից հետո հրել էր արգենտինացուն։ Այդ ժամանակ ևս երկու թիմերի խաղացողների միջև լեզվակռիվ էր տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ խաղից առաջ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան ասել էր, որ իր թիմը կլուծի արգենտինացիների հարցը։