L’Equipe-ը հրապարակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր աշխատավարձ ունեցող մարզիչների ցանկը։
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Խոսեպ Գվարդիոլան, ով արդեն 9-րդ մրցաշրջանն է «Մանչեսթեր Սիթիի» ղեկին։
Գվարդիոլան ամսական ստանում է 1,98 միլիոն եվրո։
Երկրորդ տեղում «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան է։ Մեկ ամսվա ընթացքում իսպանացին իր բյուջեն համալրում է 1,48 մլն եվրոյով։
Լավագույն եռյակը եզրափակում է «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը՝ ամսական 1,23 միլիոն եվրո աշխատավարձով։