Ֆրանսիական ՊՍԺ ակումբի սեփականատերերը կարող են գնել ևս մեկ ակումբ՝ իսպանական «Մալագան»։
L’Equipe-ը, հաստատելով Sky Sports-ի տեղեկությունը, հայտնում է, որ Qatar Sports Investments-ը բանակցությունների առաջադեմ փուլում է իսպանական ակումբը գնելու համար։
Գործարքը գնահատվում է 100 մլն եվրո, և բոլոր կողմերը վստահ են, որ այն կկայանա:
L’Equipe-ը գրում է, որ Qatar Sports Investments-ը բանակցություններ է վարում նաև բելգիական ակումբներից մեկի ներկայացուցիչների հետ։