Այս գիշեր Բուենոս Այրեսում կայացել է ԱԱ-2026-ի ընտրական հանդիպումը, որում Արգենտինայի հավաքականը սեփական դաշտում 4։1 հաշվով հաղթել է Բրազիլիային։
Ինչպես հայտնում է լրագրող Ալեքսիս Բլասկեսը, Բրազիլիան 2014 թվականից ի վեր առաջին անգամ 4 և ավելի գոլ է բաց թողել պաշտոնական խաղում։
Հիշեցնենք, որ 2014 թվականին բրազիլացիները տնային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 1։7 հաշվով պարտվել էին գերմանացիներին։