ԱԱ-2026-ի Հարավամերիկյան ընտրական փուլում Արգենտինայի հավաքականը հյուրընկալել էր Բրազիլիայի ընտրանուն։ Բուենոս Այրեսի (Արգենտինա) «Մաս Մոնումենտալ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի վստահ հաղթանակով՝ 4։1 հաշվով։
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին բաց է թողել հանդիպումը վնասվածքի պատճառով. ֆուտբոլիստը հեռուստացույցով է հետևել ազգային ընտրանու խաղին և գրառում արել Instagram-ի Storys բաժնում:
Արգենտինայի ընտրանին դարձել է Հարավային Ամերիկայի առաջին հավաքականը, որը պաշտոնապես իրավունք է ստացել մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Լիոնել Սկալոնիի թիմը 14 խաղից հետո ունի 31 միավոր։ Նույնքան խաղից հետո Բրազիլիան 21 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը։