Այս պահին արդեն հայտնի է առաջիկա ֆուտբոլի Աշխարհի առաջնության 7 մասնակից հավաքական։
ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի հավաքականներն ավտոմատ կմասնակցեն ԱԱ-ին՝ որպես մրցաշարի կազմակերպիչ երկրներ։
Ընտրական փուլում առաջինն ԱԱ-ի ուղեգիր նվաճել էր Ճապոնիայի հավաքականը։ Երեկ Ասիական գոտում երկրորդ ուղեգիրը նվաճեց Իրանի ընտրանին։
Ավելի վաղ ԱԱ-ում իր տեղն ապահովել էր նաև Նոր Զելանդիայի ընտրանին, որը հաղթել էր Օվկիանիայի գոտու եզրափակիչում։
Արգենտինայի ընտրանին դարձել է Հարավային Ամերիկայի առաջին հավաքականը, որը պաշտոնապես իրավունք է ստացել մասնակցելու Աշխարհի առաջնությանը։
ԱԱ-ի, ըստ կոնֆեդերացիաների ուղեգրերի քանակի և ընտրական փուլի մասին կարող եք կարդալ այստեղ։