Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը կիսվել է ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական փուլի 14-րդ տուրում Արգենտինայի ընտրանու հետ առաջիկա հանդիպման մասին իր կարծիքով։ Հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը՝ մարտի 26-ին, մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 04:00-ին:
«Սա համաշխարհային ֆուտբոլի դասական է: Խաղադաշտում կռիվ կլինի, բայց երկու թիմերի միջև կա հարգանք: Մենք ֆուտբոլ կխաղանք մի թիմի դեմ, որը դարձել է աշխարհի չեմպիոն և Ամերիկայի գավաթակիր: Մի թիմի դեմ, որը վերջին տարիներին ամենից շատն է հաղթել: Մենք կփորձենք ցույց տալ մեր լավագույն ֆուտբոլը:
Ֆուտբոլային հանդիպումը որոշվում է խաղադաշտում, և մենք կունենանք համաշխարհային ֆուտբոլի 22 մեծ մարզիկներ։ Մենամարտեր կլինեն, բայց ամեն ինչ կորոշվի չորս գծի շրջանակում»,- Ժունիորի խոսքերն է մեջբերում AS-ը։