«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է մարզիչների հասցեին ուղղված քննադատությունների մասին և հիշատակել «Յուվենտուսի» նախկին մարզիչ Տիագո Մոտտային։
«Ես մտածում եմ յուրաքանչյուր մարզչի մասին, հատկապես նրանց, ովքեր որոշակի դժվարություններ են ունենում: Երբ դա տեղի է ունենում, այն ոչ միշտ է միայն մասնագիտական ուղղվածության, հաճախ լրատվամիջոցները մեզ անձնապես են խարանում: Ինձ դուր չի գալիս դա:
Երբ սա ասում եմ, նկատի ունեմ հատկապես Տիագո Մոտային», — Գասպերինիի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը:
Կիրակի օրը՝ մարտի 23-ին, «Յուվենտուսը» հայտարարեց Մոտտային հեռացնելու մասին։ Նա «Յուվենտուսը» գլխավորել է ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Ա Սերիայի վերջին մրցաշրջանում մարզիչն աշխատում էր «Բոլոնիայում», որի հետ նա զբաղեցրել է չորրորդ տեղը և նվաճեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Թուրինյան թիմի նոր գլխավոր մարզիչ է դարձել Իգոր Տյուդորը։